Վանաձորի բնակիչը դիմել է Ալևին՝ նշելով, որ ցանկանում է ստանալ Ադրբեջանի քաղաքացիություն
Վանաձորի բնակիչը դիմել է Ալևին՝ նշելով, որ ցանկանում է ստանալ Ադրբեջանի քաղաքացիություն
Aravot.am-ը գրում է․ Վանաձորի բնակիչ Վահե Ղամբարյանը տեսաուղերձով դիմել է Իլհամ Ալիևին՝ նշելով, որ ցանկանում է հրաժարվել Հայաստանի քաղաքացիությունից եւ ստանալ Ադրբեջանի քաղաքացիություն:
Վանաձորցու նման հայտարարությունը մեծ աղմուկ է բարձրացրել: Հարեւանները նշում են, որ Ղամբարյանն ունի հոգեկան խնդիրներ: Դեռեւս 2011 թվականի հոկտեմբերին Վահե Ղամբարյանի տան մոտ նռնակի պայթյուն էր գրանցվել, վերջինս սակայն այն ժամանակ լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշել էր, թե տեղյակ չի, ով կարող էր նման բան անել:
Մինչդեռ հարեւանները նշում են, որ ինքն է նռնակը նետել իրենց տան վրա:
Aravot.am-ը փորձեց Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերից ճշտել, արդյոք նշված անձը հաշվառվա՞ծ է իրենց մոտ:
Ղեկավար Արթուր Ղուլիջանյանը սակայն տեղեկացրեց, որ նման անուն ազգանունով անձնավորություն իրենց մոտ հաշվառված չէ.
«Սա բժշկական գաղտնիք պարունակող ինֆորմացիա է, եւ կոնկրետ անձի վերաբերյալ տեղեկատվություն մենք հեռախոսազանգի միջոցով չենք տրամադրում:
Բայց քանի որ հանրային հնչեղություն պարունակող ինֆորմացիա է եւ նշվել է, որ հոգեբուժարանում հաշվառված է եւ այլն՝ նշեմ, որ մեր հոգեբուժարանում նման անուն ազգանունով հաշվառված անձ չկա:
Չգիտեմ՝ որտեղ է հաշվառված, ի՞նչ հիվանդությամբ է տառապում, չեմ ճանաչում, երբեւէ մեզ չի դիմել: Չի բացառվում, որ որեւէ հիվանդությամբ տառապում է, բայց մեզ չի դիմել դրա համար որեւէ այլ բան չեմ կարող ավելացնել: Այլ տեղեկություն չունենք»: