ՄամուլՏեսանյութ

Վայոց Ձորի մարզում Opel-ը մխրճվել է ЗИЛ-ի մեջ․ կա վիրավոր

Վայոց Ձորի մարզում Opel-ը մխրճվել է ЗИЛ-ի մեջ․ կա վիրավոր

Shamshyan.com-ը գրում է․ Հունիսի 11-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։

Ժամը 12։15-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 120․9-րդ կմ-ին բախվել են Վայոց Ձորի մարզի բնակիչներ 39-ամյա Կարեն Ա․-ի վարած ЗИЛ-130 մակնիշի և 57-ամյա Սիմոն Թ․-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևոր, Վայոց Ձորի մարզի բնակիչ 30-ամյա Մերի Թ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի մասին տեեղեկացվել է Հայաստանի Քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից, սակայն, 48 ժամ քննիչները չեն բարեհաճել ժամանել դեպքի վայր և միայն հետո են որոշել գալ, իսկ այդ ընթացքում ճանապարհի բանուկ մասում 2 օր շարունակ ուժեղացված ծառայություն են կատարել ճանապարհային ոստիականներն ու Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հերթապահ խմբերը։

Սա առաջին դեպքը չէ, երբ որոշ մարզերում քննիչները կարող են ժամերով, նույնիսկ 1-2 օր՝ տարվա ցանկացած եղանակին, վթարի մեջ հայտնված մարդկանց սպասեցնել, թե իրենք երբ կբարեհաճեն իրենց տաքուկ կաբինետներից դուրս գան և մոտենան դեպքի վայր։ Իսկ նման քննչական վարչություններ լիքն են։

Եթե Երևանում, Կոտայքի մարզում, Գեղարքունիքի մարզի Սևանի քննչական բաժնում, Լոռու մարզի Սպիտակի քննչական բաժնում սրտացավ են մոտեում նման դեպքերին, օպերատիվորեն արձագանքում են, ապա մի քանի մարզերում քննիչները, կարծես, առաջնորդվում են «էշ մի սատկի, գարուն կգա» սկզբունքով։

Այս խնդիրը պետք է ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավար կազմը լուծի, քանի որ վթարի վայրում օրերով սպասող քաղաքացիների մոտ տպավորություն է ստեղծվում, որ ղեկավարությունը միտումնավոր չի գալիս դեպքի վայր։

Shamshyan.com-ը ներկայացնում է տեսախցիկի արձանագրած ավտովթարի պահը։

Կիսվել