Մամուլ

Վայոց Ձորի մարզում 22-ամյա վարորդը Opel-ով բախվել է Շաղոյանց Անդոյի «Շաղո» կովին. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Վայոց Ձորի մարզում 22-ամյա վարորդը Opel-ով բախվել է Շաղոյանց Անդոյի «Շաղո» կովին. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում:

Ժամը 20:00-ի սահմաններում  22-ամյա Արամ Ղ.-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում՝ Գետափ գյուղի դպրոցի հարևանությամբ, հարվածել է խոշոր եղջերավոր անասունի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած Եղեգնաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության բուժանձնակազմի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:

voxbergakan avtovtar karen

Դեպքի վայրում հավաքված գյուղացիները ասում էին, որ վարորդի վիճակը բավարար է, սակայն խոշոր եղջերավոր անասունը, որը Շաղոյանց Անդոյի «Շաղո» կովն է, պարանոցի մասում վնասվածք է ստացել ու հիմա Շաղոյանց Անդոն մտածում է՝ արդյոք կբուժվի «Շաղո» կովը, թե տանի ղասաբի մոտ:

«Ճիշտ է, «Շաղոն» տուժեց, բայց էլի փառք ենք տալիս, որ վարորդի կյանքը վտանգված չէ՝ շնորհիվ նաև հոգատար քաղաքացիների ու Եղեգնաձորի բժիշկների»:

Կիսվել