Վայոց ձորի բնակիչը մահացել է սուր վարակիչ հիվանդությունից. ի՞նչն է եղել պատճառը
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը հայտնել է Վայոց Ձորում բնակիչներից մեկի մոտ «Մենինգիտ, մենինգոկոկցեմիա» հիվանդության ախտորոշման մասին:
Նա հոսպիտալացվել է ծանր վիճակով, սակայն, ցավոք, հաջորդ օրը հիվանդի մոտ արձանագրվել է կենսաբանական մահ:
Այն սուր վարակիչ հիվանդություն է, որը հարուցվում է մենինգոկոկերի կողմից: Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով:
Բնակչության 1-10%-ը կրում են մենինգոկոկային մանրէն բկանցքում առանց որևէ ախտանշանի և կարող են վարակը փոխանցել այլ անձանց: