Ազատ խոսք

Վաղվանից փակման արգելքը չի տարածվում առանձին խանութների վրա․ Արփինե Հովհաննիսյան

Վաղվանից փակման արգելքը չի տարածվում առանձին խանութների վրա․ Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հարգե՛լի հայրենակիցներ

Քանի որ բազմաթիվ են հարցերը ներքոշարադրյալի վերաբերյալ, տեղեկացնում եմ՝
առևտրի կենտրոն է համարվում առևտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից որպես մեկ ամբողջություն տիրապետվող և կառավարվող` մեկ ամբողջական շենքում կամ իրար հետ մշտակա (ստացիոնար) անցուղիներով կապված շենքային համալիրում տեղաբաշխված առևտրի, հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համախումբ, որտեղ նախատեսված են նաև այլ ծառայությունների համար տարածքներ

Հետեւաբար՝

վաղվանից փակման արգելքը չի տարածվում
առանձին խանութների վրա ( օրինակ՝ օծանելիք, տեխնիկա, շինանյութ եւ այլ)»։

Կիսվել