Վաղվանից սկսած մանկապիղծի մասին եթե ասեք, որ պարտադիր ստերջացնել ա պետք, ընկնում եք քրեական հոդվածի տակ
Վաղվանից սկսած մանկապիղծի մասին եթե ասեք, որ պարտադիր ստերջացնել ա պետք, ընկնում եք քրեական հոդվածի տակ
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կարեն Վրթանեսյանը։
«Վաղվանից սկսած, եթե, օրինակ՝ մանկապիղծի մասին հրապարակայնորեն ասեք, որ տենցներին պարտադիր ստերջացնել ա պետք, ընկնում եք քրեական հոդվածի տակ։
Որովհետև մայիսի 16-ից ուժի մեջ մտնող օրենքով պատժվում է ցանկացած բռնության կոչ կամ բռնության սպառնալիք «սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնությանը պատկանելությամբ, գույքային վիճակով, ծնունդով, հաշմանդամությամբ, տարիքով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված»։
Իսկ «աշխարհահայացքի» կամ «քաղաքական կամ այլ հայացքների» տակ ինչ ուզեն, կարող են սղցնել։
Օրինակ՝ այլատյացությունն աշխարհահայացք է, մասնավորապես հայատյացությունը, ֆաշիզմը, նացիզմը քաղաքական հայացքներ են, և այլն, և այլն։
Եթե մեկին ասես. «Ոտքդ (հիմքից) կպոկեմ, այ համբալ, եթե մի հատ էլ երեխուս մոտեցար», ապա «համբալը» կարելի է սղցնել «գույքային վիճակի» կամ գոնե «սոցիալական բնույթի այլ հանգամանքի» տակ։
Նույնը՝ «բոսյակը», նույնը՝ «անբարոյականի վաստակը»»։