Վաղվանից ջերմաստիճանը նորմայից զգալի բարձր կլինի
Վաղվանից ջերմաստիճանը նորմայից զգալի բարձր կլինի
Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը հրապարակել է եղանակի միջնաժամկետ կանխատեսումների Եվրոպական կենտրոնի (ECMWF) 36X36 կմ լուծաչափով առաջիկա 45 օրվա (ըստ շաբաթների) օդի ջերմաստիճանի որակական կանխատեսման արդյունքներ։
Ըստ շաբաթների մեր տարածաշրջանի համար կանխատեսվում է նորմայից բարձր ջերմային ֆոն:
Փետրվարի 12-19-ը` նորմայից բարձր 8-10 աստիճան,
Փետրվարի 19-ից մարտի 18-ը` նորմայից բարձր 3-6 աստիճան,
Մարտի 18-25-ը՝ 1-3 աստիճան։