Վաղվանից ոչ թե մի բան, այլ ամեն ինչ ենք անելու․ Կարին Տոնոյան
Վաղվանից ոչ թե մի բան, այլ ամեն ինչ ենք անելու․ Կարին Տոնոյան
5165 շարժման առաջնորդ Կարին Տոնոյանն իր ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ես ֆբ-ում 5000 ընկեր ունեմ, 38.500 հետևորդ, ամեն օր տասնյակ նամակներ եմ ստանում, թե մի բան արեք, խնդրում ենք, միայն գրելով ու խոսելով չի լինի…..
Վաղը ժամը 14.00 և 17.00 բոլոր իմ ծանոթ անծանոթ ընկերներին հրավիրում եմ Հանրապետության հրապարակ վարչապետից պահանջելու հրապարակել այն փաստաթուղթը, որը պատրաստվում է ստորագրել և հավուր պատշաճի զինել հայոց բանակն ու աշխարհազորը:
Վաղվանից ոչ թե մի բան, այլ ամեն ինչ ենք անելու, որ կանխենք Հայրենիքի հանձնումը թուրքին, ռուսին կամ ամերիկացուն….
Սա մեր Երկիրն է, և մենք կարո՛ղ ենք այն պաշտպանել, ով վստահ չէ իր ուժերին, թող չխանգարի մեզ, արտաքին որևէ մի ուժ չպիտի գաղութացնի Հայաստանը, սա վերջնագիր է ՀԱՅԻ կողմից:
Վաղը ժամը 14.00 – 17.00 դուրս արի հրապարակ, պաշտպանիր Երկիր ունենալու քո իրավունքը»: