Մամուլ

«Վաղվանից արգելվում է մեքենաների կանգառը մայրաքաղաքի որոշ հատվածներում»․ Արմեն Գալջյան

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի քաղաքացիներ, վաղվանից արգելվում է մեքենաների կանգառը՝

Հյուսիսային պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ՝ ուղղության աջ կողմում,

Աբովյան և Բուզանդի փողոցների խաչմերուկից մինչև հրապարակ՝ ուղղության ձախ կողմում։

Այս որոշումը միտված է ինչպես տրանսպորտային հոսքերի անցանելիության բարելավմանը, այնպես էլ Հանրապետության հրապարակի գեղագիտական տեսքի պահպանմանը՝ ստեղծելով ավելի բաց, մաքուր և քայլելու համար նպաստավոր միջավայր, որտեղ քաղաքային կյանքը դառնում է առավել հարմարավետ։

Մենք շարունակում ենք ստեղծել մի Երևան, որտեղ հանրային շահը գերակայում է, իսկ հրապարակները՝ իսկապես մարդկանց համար են»։