Մամուլ

Վաղվանից ակտիվ գործողություններ են նախատեսվում

Վաղվանից ակտիվ գործողություններ են նախատեսվում

Hraparak.am-ը գրում է․ Չսպասելով սուրբ Զատիկի օրվա ավարտին այսօր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ազդարարեց փողոցային պայքարի մեկնարկը: Մեր տեղեկություններով, այս մեկնարկի մասին քչերն էին տեղեկացված ընդդիմադիրներից:

Անգամ «Հայրենիք» կուսակցության վարչության անդամներից ոմանք տեղեկացել էին Վանեցյանի լայվից` նա կեսօրից հետո ֆեյսբուքյան իր էջով հայտարարեց, որ գնում է Ազատության հրապարակ և չի հեռանալու մինչև պայքարն ավարտին չհասցնի:

Մարդիկ, ֆեյսբուքից և լրատվամիջոցներից տեղեկանալով այս մասին, սկսել էին հավաքվել հրապարակում: Նրանք խմբերով, առանձին գալիս էին, շրջում, զրուցում, հետաքրքրվում պայքարի ծրագրով, ապա մնում կամ հեռանում: Երեկոյան մարդկանց քանակը գնալով ավելանում էր:

Անգամ ոստիկանների կողմից վրանները խլելու և ակտիվիստներից 5 հոգու բերման ենթարկելու փաստը, մարդկանց հոսքը չնոսրացրեց: Հրապարակում էին քաղաքական գործիչներ, հանրային հայտնի դեմքեր, դասախոսներ, մտավորականներ:

berman entarkel

Հրապարակում էր ոստիկանության Երևանի վարչության պետի տեղակալը, որը փորձում էր բանակցություններով համոզել, որ վրան չդրվի, իբրև թե դա օրենքի խախտում է:

Իշխանական civic. am-ը գրեց, որ Ազատության հրապարակում Արթուր Վանեցյանն ու իր 100 համախոհներն են հավաքվել, ոստիկանությունը կարգուկանոն է հաստատում: Պարզ չէր, թե` եթե ընդամենը 100 հոգի էր հավաքվել, իշխանությունն ինչից է այդպես սարսափել, որ հրապարակ է բերել ալֆան ու մի քանի տասնյակ ոստիկաններ:

Անգամ օպերայի լույսերն էին հանգցրել, որ մթնելուց հետո օպերայի հրապարակում հավաքվածները ոչինչ չտեսնեն: Ընդդիմությունը վաղն ավելի համակարգված պայքար է ծրագրել: Պայքարի մի քանի այլ օջախներ էլ կձևավորվեն: Ապա այդ օջախները կմիավորեն իրենց ուժերը:

Իսկ Ազատության հրապարակը փորձելու են անընդհատ տաք պահել և տարբեր ակցիաներ իրականացնել: Արթուր Վանեցյանին և նրա թիմակիցներին կմիանան նաև ուրիշ քաղաքական ուժեր:

Կիսվել