Մամուլ

«Վաղը 8:30-ից սկսում ենք մասշտաբային անհնազանդության ակցիաներ». Իշխան Սաղաթելյան

«Վաղը 8:30-ից սկսում ենք մասշտաբային անհնազանդության ակցիաներ». Իշխան Սաղաթելյան

Քիչ առաջ ավարտվեց Ֆրանսիայի հրապարակում մեկնարկած ընդդիմադիր ուժերի նախաձեռնած ԱԺ հանրահավաքի ելույթների մասը: Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց իրենց հետագա գործողությունների պլանը:

«Երկրի թիվ մեկ սպառնալիքը նստած է կառավարության շենքում: Իսկ ժողովուրդը հանուն իր զավակների ապագայի դուրս է եկել փողոց: Սրանց հեռացումը կախված է մեր քաղաքացիներից, դա տեղի է ունենալու շատ կարճ ժամանակում ու շատ հեշտ, կապիտուլյանտին ենթարկելու ենք կապիտուլյացիայի:

hanrahavaq

Այս հրապարակն այսուհետ ժողովրդինն է, քիչ անց կտեղադրենք վրաններ, որպեսզի գիշերը կարողանանք անցկացնել։ Այսօրվանից սկսած այս հրապարակը ժողովրդինն է, այս պահից սկսած Հայաստանում իշխանությունը ժողովրդինն է»,- հայտնեց Իշխան Սաղաթելյանը՝ նշելով, որ վաղը 08.30-ից սկսած սկսում են զանգվածային անհնազանդության գործողություններ։

Մարդկանց մի մասը հեռացավ հրապարակից, մյուսներն էլ մնացին, որ գիշերեն այստեղ:

Կիսվել