Վաղը կհայտարարենք՝ ով է լինելու մեր վարչապետի թեկնածուն․ Լևոն Քոչարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը սոցիալական ցանցերի իր էջում տարածած տեսանյութում հիշեցրել է, որ վաղը ժամը 19:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա «Հայաստան» դաշինքի հանդիսավոր միջոցառումը, որի ժամանակ կհայտարարեն առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին:
«Մենք հայտարարելու ենք, թե ինչ ձևով ենք մասնակցելու և ով է լինելու մեր վարչապետի թեկնածուն»,–նշել է Լևոն Քոչարյանը։
Հանդիսավոր միջոցառմանը կմասնակցեն Դաշինքի անդամները, համակիրները և հրավիրյալ հյուրերը։


