Վաղը երեկոյան Գագիկ Ծառուկյանը հնարավոր է ձերբակալվի
Վաղը երեկոյան Գագիկ Ծառուկյանը հնարավոր է ձերբակալվի
Քիչ առաջ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարություն տարածեց, որում ասվում էր, որ ՀՀ գլխավոր դատախազի կողմից՝ ԱԺ նախագահը ստացել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդագրեր։
Եվ համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին մասի՝ Գագիկ Ծառուկյանը վաղը արտահերթ նիստի ժամանակ կզրկվի պատգամավորական մանդատից։
Այդ դեպքում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը կզրկվի անձեռնամխելիությունից և հնարավոր զարգացումների դեպքում ԱԱԾ-ն չի ուշացնի Ծառուկյանի կալանավորումը։
Այսպիսով՝ ենթադրյալ սցենարի դեպքում վաղը երեկոյան ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը կձերբակալվի։