Վաղը բանակցություններ կվարեմ Փաշինյանի հետ․դրա հետ չի կարելի հաշտվել․ Էրդողան
Վաղը բանակցություններ կվարեմ Փաշինյանի հետ․դրա հետ չի կարելի հաշտվել․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ սխալ է համարում Հայաստանի գործողությունները Լեռնային Ղարաբաղում, ուստի մտադիր է հեռախոսազրույց ունենալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
«Այդ հարցի շուրջ ես բանակցություններ եմ վարել Իլհամ Ալիեւի հետ, որից հետո, հնարավոր է, վաղը բանակցություններ վարեմ պարոն Փաշինյանի հետ», – ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Էրդողանը «Քսանյակի» (G20) գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Քայլերը, որ արվում են Ղարաբաղում, սխալ քայլեր են, դրա հետ չի կարելի հաշտվել, և ԵՄ անդամ երկրներն էլ չեն հաշտվում։ Այն բանակցություններում, որոնք կանցկացնեմ վաղը, պարոն Փաշինյանին կասեմ, որ բացարձակապես անհնար է նման ընտրություններն ընդունել։
Ընկերները, արևմտյան երկրները և մյուսները, որոնց հետ մենք մինչ այժմ հանդիպել ենք, չեն ընդունում այս ընտրությունները: Սրանք այն ընտրությունները չեն, որոնք կարող են ընդունվել»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը: