«Վաղարշակ Հարությունյանի նշանակումը ՀՀ ՊՆ ունի մեկ բացատրություն՝ Կրեմլը և ԿԳԲ-ն լիակատար վերահսկում են Նիկոլին և Հայաստանը». Տիգրան Խզմալյան
«Վաղարշակ Հարությունյանի նշանակումը ՀՀ ՊՆ ունի մեկ բացատրություն՝ Կրեմլը և ԿԳԲ-ն լիակատար վերահսկում են Նիկոլին և Հայաստանը». Տիգրան Խզմալյան
Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսուքյան իր էջում գրել է.
«Վաղարշակ Հարությունյանը ՀՀ տարածքում ապրող ամենամոլեռանդ ռսամոլ գործակալներից մեկն է։ Նրա նշանակումը ՀՀ ՊՆ ունի միայն մեկ բացատրություն՝ Կրեմլը և ԿԳԲ-ն լիակատար վերահսկում են Նիկոլին, ԱԱԾ, ՊՆ, ՆԳՆ, այսինքն՝ ողջ Հայաստանը։ Սա ռուս-թրքական զավթման հերթական փուլն է։ Մենք հիմա բանակ էլ չենք ունենա»։
Նշենք, որ քիչ առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հրաժարական է տվել։
Այդ պաշտոնում նրան կփոխարինի ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանը, որը 1999թ-2000 թթ. եղել է ՀՀ պաշտպանության նախարար: