Վաղարշակ Հարությունյանին զինվորական կոչումներից զրկելու՝ Քոչարյանի հրամանագիրը ուժը կորցրած ճանաչելու իմ միջնորդությունը ընդունվեց
Վաղարշակ Հարությունյանին զինվորական կոչումներից զրկելու՝ Քոչարյանի հրամանագիրը ուժը կորցրած ճանաչելու իմ միջնորդությունը ընդունվեց։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին վերադարձվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչումը։
Այս կապակցության վարչապետ Փաշինյանը գրել է․ «Վաղարշակ Հարությունյանը կրկին գեներալ-լեյտենանտ է:
Հանրապետության նախագահը ընդունել է Վաղարշակ Հարությունյանին զինվորական կոչումներից զրկելու՝ Ռոբերտ Քոչարյանի հրամանագիրը ուժը կորցրած ճանաչելու իմ միջնորդությունը եւ ստորագրել համապատասխան հրամանագիր»: