Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
Սցենարիստ, գրող Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Bavnews.am-ը տեղեկացավ՝ ՔԿ մամուլի ծառայությունից։
«2025 թվականի հունվարի 18-ին քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով»։
Նշենք, որ այդ հոդվածը վերաբերում է ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք տարածելուն։
24News-ը կապ է հաստատել Վահրամ Սահակյանի հետ, նա տեղեկացրել է, որ չկա նման բան։ «Չկա տենց բան: Ես արձակուրդում եմ, հետո կխոսենք»,-ասել է նա:
Քննչական կոմիտեից հայտնեցին` քրեական վարույթ նախաձեռնելու համար պարտադիր չէ, որ տվյալ անձը տեղյակ լինի. ստացել են հաղորդում, համապատասխան ընթացք են տվել։