«Վահեն կոտրված, թոռոմած, վիշտն աչքերում էր»
«Վահեն կոտրված, թոռոմած, վիշտն աչքերում էր»
Ֆեյսբուքյան օգտատեր Նարե Սարգսյանը գրառում է արել, որում նշել է, որ հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանի մահից օրեր անց փողոցում պատահաբար հանդիպել է հաղորդավարուհու ամուսնուն՝ Վահե Խաչատրյանին:
Նա մասնավորապես գրել էր հետևյալը. «Տեսա ու շոկ ապրեցի, Վահեն խայտառակ վատ ու անգույն տեսք ուներ, կոտրված, թոռոմած, վիշտն աչքերում»:
Ըստ օգտատիրոջ՝ երբ տեսել է, որ Վահեն այդքան վատ է, իր մեջ հույս է արթնացել, որ սեր կա և լավ տղամարդիկ դեռ կան:
Նշենք, որ 31-ամյա հաղորդավարուհին մայիսի 9-ին դժբախտ պատահարի զոհ դարձավ՝ ընկնելով Դեբեդ գետը։
Սիրված հաղորդավարուհին իր գործընկերների հետ լաստանավի վրա նկարահանումներ կատարելիս է եղել: