Վահեի կնոջից ներողություն եմ խնդրում, որ չկարողացա համոզել․ վաղը կարող է ուշ լինել․ Նաիրա Զոհրաբյան
Վահեի կնոջից ներողություն եմ խնդրում, որ չկարողացա համոզել։ Նաիրա ԶոհրաբյանԱզգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը գրել է․
«105 օր հացադուլի մեջ․ Կալանավոր Վահե Մելոյանը, ով չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը, սեպտեմբերի 2-ից հացադուլի մեջ է: Հիմա ես չեմ ուզում քննարկել այն վարկածները, որ 100 և ավելի օր հնարավոր չէ լինել հացադուլի մեջ և Վահեն երբեմն-շաքարաջուր է խմել: Այս պահին դա անգամ էական էլ չէ:
Ես և իմ գործընկերները այցելել ենք դատապարտյալների հիվանդանոց և հանդիպել ենք Վահեին: Զրույց, բնականաբար, չստացվեց, որովհետև Վահեն գրեթե չէր կարողանում արձագանքել մեր հարցերին: Բոլոր մեր հորդորները` դադարեցնել հացադուլը և իր իրավունքները պաշտպանել դատարանում` անիմաստ էին:
Վահեն հրաժարարվում է դադարեցնել հացադուլը և հաստատ չի դադարեցնելու: Հիմա դիմում եմ Քրեակատարողական ծառայությանը, նման դեպքերում նախատեսված է հստակ ընթացակարգ` դատապարտյալին կամ կալանավորին բժշկական միջամտությամբ ծայրահեղ վիճակից հանելու:
Այո, հակադիր կերակրումը այլևս չեն կիրառում, դա համարելով խոշտանգման տեսակ, սակայն կան այլ միջամտություններ, որ այլևս անհապաղ պետք է արվեն:
Ինչի եմ սա ասում: Որովհետեւ վաղը կարող է ուշ լինել, ինչպես ուշ եղավ լրագրող Մհեր Եղիազարյանի դեպքում:
Իսկ Վահեի կնոջից ներողություն եմ խնդրում, որ չկարողացա Վահեին համոզել` դադարեցնելու հացադուլը»: