Վահանագեղձի ֆունկցիայի խանգարման 7 նշան, որ անտեսում եք ամեն օր
Վահանագեղձի ֆունկցիայի խանգարման 7 նշան, որ անտեսում եք ամեն օր։
Թվով յոթ ախտանշաններ կարող են վկայել վահանագեղձի ֆունկցիայի խանգարման մասին, և դրանք ուղղակիորեն կապված են նյութափոխանակության խանգարման և ընդհանուր ինքնազգացողության հետ:
Չնայած մենք բավարար ուշադրություն չենք դարձնում, սակայն վահանագեղձը շատ կարևոր է: Այն օրգանիզմի բազմաթիվ ֆունկցիաների հետ է կապված:
Վահանագեղձը տեղակայված է պարանոցի շրջանում և հիմնականում արտադրում է հորմոններ, որոնք օգնում են կարգավորել նյութափոխանակությունը, և, եթե արտադրվեն սխալ հորմոններ, ապա կխաթարվի մարմնի բնական հավասարակշռությունը:
Երբեմն վահանագեղձի խանգարումներն ախտորոշելը բավականին բարդ է, քանի որ շատ մարդիկ չեն նկատում նախանշանները:
Այդ պատճառով էլ Ձեզ ենք ներկայացնում վահանագեղձի խանգարման 7 հիմնական ախտանիշերը: Դուք դա պետք է իմանաք:
Վահանագեղձի ֆունկցիայի խանգարման 7 նշան
Դող կամ անհանգստություն
Եթե վահանագեղձն արտադրում է չափազանց շատ հորմոններ, ապա գործ ունենք հիպերթիրեոզի հետ:
Այդ դեպքում Դուք հոգնածություն կզգաք, դյուրագրգիռ կլինեք և հուզված, քանի որ նյութափոխանակությունը շատ արագ է կատարվում: Դուք նաև ուշադրության կենտրոնացման հետ կապված խնդիրներ կունենաք:
Փոփոխված մենթալ ռեակցիա
Եթե Ձեզ մոտ վահանագեղձի հորմոնները քիչ են արտադրվում, ապա դա խոսում է հիպոթիրեոզի մասին:
Այդ պարագայում միշտ հոգնած ու քայքայված վիճակում եք լինում:
Փոխվում է քաշը. այն կարող է ավելանալ, մինչդեռ հիպերթիրեոզի ժամանակ քաշի կորուստ է նկատվում:
Տարօրինակ ցավեր
Եթե Դուք կանոնավոր կերպով մկանացավեր, հոդացավեր ունեք կամ առանց պատճառի թուլություն եք զգում, ապա հնարավոր է, որ վահանագեղձի հետ կապված խնդիրներ ունեք:
Անսովոր դաշտան
Հիպոթիրեոզը կարող է հանգեցնել տևական ծանր դաշտանի, իսկ հիպերթիրեոզը հաճախ ուղեկցվում է շատ կարճատև դաշտանով:
Ուռածություն
Հիպոթիրեոզը կարող է փքվածության և փորկապության պատճառ դառնալ: Այտուցվել կարող է նաև դեմքը:
Ջերմաստիճանի անսովոր ընկալում
Վահանագեղձի խանգարում ունեցող մարդիկ հաճախ նկատում են, որ ջերմաստիճանի իրենց ընկալումը տարբերվում է մնացածից:
Հիպոթիրեոզ ունեցող անձինք տարօրինակ ցուրտ են զգում, իսկ հիպերթիրեոզ ունեցողները` անսովոր շոգ:
Փոփոխություններ
Մազերի բարակելը կամ թափվելը կարող են պայմանավորված լինել հիպոթիրեոզով:
Վահանագեղձի խանգարումներ ունեցող մարդիկ նաև գունատ կամ դեղնագույն են թվում:
Հիպոթիրեոզի նշաններն են` մազերի թափվելը, հստակ դատելու անկարողությունը, վահանագեղձի չափերի մեծանալը, դանդաղ սրտխփոցը, ուժեղ հոգնածությունը, ցրտի նկատմամբ զգայունությունը, չոր մաշկը, քաշի ավելացումը, այտուցը, հիշողության կորուստը, փորկապությունը, դաշտանային ցիկլի խանգարումը, դեպրեսիան, տրամադրության անկումը, մկանացավը և հոդացավը, արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակը:
Հիպերթիրեոզի նշաններն են` մազաթափություն, աչքերի դուրսպրծունություն, վահանագեղձի չափի մեծացում, հաճախախփություն, դող, շոգին դիմանալու անկարողություն, քնի խանգարում, քաշի կորուստ, շնչարգելություն, փորլուծություն, մեծ ախորժակ, դաշտանային ցիկլի խանգարում, մկանային թուլություն, քրտնարտադրություն, անհանգստության զգացողություն, նյարդային վիճակ, դեպրեսիա, տրամադրության անկում: