Մամուլ

Վահագն Խաչատուրյանի սիրտը վատացել է, նրան տեղափոխել են հիվանդանոց

Քիչ առաջ Armlur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ինքնազգացողությունը նախօրեին վատացել է և նրան տեղափոխել են «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոն։

Ըստ Armlur.am-ի տեղեկությունների՝ նախագահը սրտի հետ կապված խնդիրներ ունի։

Աղբյուրի տեղեկություններով՝ նրան այցի է գնացել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Օրերս ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ևս այցելել է բուժկենտրոն։ Տեղեկությունը հայտնել է նրա խոսնակ Արման Մուսինյանը։

«ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը թեթև վիրահատական միջամտությունից հետո դուրս է գրվել «Բեսթ լայֆ» կլինիկայից»,- գրել է Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակը:

Կիսվել