Ազատ խոսքՏեսանյութ

Վահա՛գ, դեռ պետք է նորմալ քաշ հավաքես, բայց բավականին առաջընթաց ունես․ Ալեքսան Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վահա՛գ, փաստորեն բավականին առաջընթաց ունես, դասերը լավ ես սովորել, սկսել ես հարգանքով խոսել, բայց դու ո՞նց ես մտածում, աշակերտը ո՞նց կարա տնօրենի հետ բանավիճի: Նորմալ չի, չէ՛, չի՛ կարելի, չի լինում այդպես:

«Բանավիճելու համար դու դեռ պետք է նորմալ քաշ հավաքես, բայց կիլոգրամներն ի նկատի չունեմ, գիտես՝ ինչ նկատի ունեմ»,-նշել է Ալեքսանյանը:

Այս մասին ասել է «Մեր ձևով» շարժման անդամ Ալեքսան Ալեքսանյանն՝ իր խոսքն ուղղելով ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանին։

Նա անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Վահագն Ալեքսանյանի հայտարարությանը, ով բանավեճի էր հրավիրում «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանին: