Uncategorized

Վալոդյա Գրիգորյանի uպանության դեպքով դատարանում տեսանյութ է ցուցադրվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սկսվել է Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով դատալսումների հիմնական փուլը։

Գործով կա երկու մեղադրյալ՝ 20-ամյա Գևորգ Հարությունյանը և 31-ամյա Նարեկ Օհանյանը, ում, ի դեպ, վերջերս Նուբարաշենի ՔԿՀ-ից տեղափոխեցին ԱԱԾ մեկուսարան։

Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով դատական նիստի ընթացքում դատարանում ցուցադրվում է ապացույց հանդիսացող դեպքի վայրի զննության տեսանյութը:

Հիշեցնենք, որ 2026 թվականի սեպտեմբերի 23-ին Մերձավանի իր նորակառույց տան մոտ սպանվել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը։ Նրա հետ միասին սպանվել է քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը։

Սպանության մեջ մեղադրվող Գևորգ Հարությունյանն իր խոսքում չընդունեց մեղադրանքը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Կիսվեք ձեր էջում