Վալոդյա Գրիգորյանին սպանելու փորձեր էլի են եղել. նոր մանրամասներ
«Հրապարակ» թերթը գրում է. «Իրավապահները հայտարարում են, որ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը վենդետա է՝ փետրվարյան արյունոտ դեպքերի շարունակությունը, սակայն նրա հարազատներն ու թիմակիցները համաձայն չեն և գոհ չեն նախաքննության ընթացքից։
Հիշեցնենք, որ կալանավորված են Մերձավանի բնակիչներ Նարեկ Օհանյանն ու Գևորգ Հարությունյանը: Օհանյանին մեղադրանք է առաջադրվել սպանությանն օժանդակելու, իսկ Հարությունյանին՝ սպանության, սպանության փորձի և զենքի ապօրինի շրջանառության հոդվածներով։
Մինչդեռ Գրիգորյանի մտերիմները կասկածում են, որ այս սպանության «գլխին կանգնած է» Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանը, որը դեպքից օրեր առաջ լքել է Հայաստանը։
Հանգուցյալ համայնքապետի ընտանիքի մտերիմներից մեկը մեզ պատմեց, որ սպանության մեջ մեղադրվող Գևորգ Հարությունյանը տևական ժամանակ հետևել է «զոհին»՝ հասկանալու, թե նա ուր է գնում, ինչ է անում, մի քանի անգամ փորձ է արել, սակայն չի հաջողել:
«Մի քանի անգամ գնացել է Վալոդյայի հետևից, սակայն չի կարողացել սպանել»,- ասաց մեր զրուցակիցը։ Իրավապահները, բնականաբար, հրաժարվում են նախաքննության մանրամասներ հաղորդել»։



