Վալոդյան դաժանաբար սպանվել է, Փաշինյանն է պատասխանատու իրավապահ համակարգի համար. Մեսրոպ Առաքելյան
Որևէ վարկած, պատճառ, որ կարելի է մտածել, որ այսպիսի բան կարող էր լինել և՛ մեր, և՛, վստահ եմ, նաև Վալոդյայի համար, զարմանալի էր, օր ու գիշեր լցված էր համայնքի խնդիրների լուծմամբ, բնակիչների հետ հանդիպելով, բացառում եմ որևէ մեկի հետ որևէ կոնֆլիկտ, որևէ խնդիր։
Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24–ին, Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության վայրում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
Նշենք, որ Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը սպանվել է Մերձավան համայնքի իր տան հետնամասում։
«Մյուս սպանվածը՝ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանն Այգեկ գյուղից է, վիրավոր Արծրուն Գալստյանը Մերձավանից է, որը գործարար է։