Վալերի Օսիպյանը նշանակվեց վարչապետի գլխավոր խորհրդական
Նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը նշանակվեց վարչապետի գլխավոր խորհրդական։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վալերիյ Օսիպյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական»,-ասվում է կառավարության կայքում հրապարակված Փաշինյանի հրամանագրում:
Հիշեցնենք, որ այսօր նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած առաջարկությունը՝ Վալերիյ Օսիպյանին ՀՀ ոստիկանապետի պաշտոնից ազատելու մասին։