Վալերի Բրյուսովը երկար տարիներ կախվածության մեջ է եղել մորֆիից
Այսօր հայտնի ռուս բանաստեղծ Վալերի Բրյուսովի ծննդյան օրն է։ Օրվա առթիվ Bavnews.am-ը ներկայացնում է 10 հետաքրքիր փաստ գրողի մասին։
1. Ռուս բանաստեղծ, արձակագիր Վալերի Բրյուսովը ծնվել է 1873 թվականին Մոսկվայում։ Քչերը գիտեն՝ նա ընդամնեը 4 տարեկանում ընդունվել է տեղի վարժարան, սակայն շատ չանցած հեռացվել է, քանզի ողջ օրը զբաղվում էր աթեիզմի և հակաաստվածաբանական գաղափարների քարոզով։ Առհասարակ նրա ընտանիքի բոլոր անդամներն էլ եղել են անհավատներ և մերժել են Աստվածամետ գաղափարները։
2․Հայտնի գրողը վաղ տարիքում բացի նրանից, որ հետաքրքրվում էր գրականությամբ, նաև սիրում էր հավաքել փոստային նամականիշներ։ Գրականագետները փաստում են, որ փոքրիկ Վալեն ուներ հարյուրից ավելի նամականիշներ։
3․ Վալերի Բրյուսովը համարվում է ռուսական սիմվոլիզմի հիմնադիր։ Ընդամենը 20 տարեկան հասկում նա նամակ է գրել ֆրանսիացի սիմվոլիստ Պոլ Վեռլենին նշելով, որ նա լինելու է նրա գործունեության արժանի շարունակողը։
4․Գրողը սիրում էր ոտքով քայլել։ Ասում են, որ նրա խմբագրությունը հեռու էր իր տանից, բայց նա երբեք վարորդի օգնությանը չէր դիմում, նախընտրում էր քայլել ոտքով՝ պատճառաբանելով,որ առավոտյան Մոսկվայի փողոցներով զբոսնելը իրեն ստեղծագործական միտք է տալիս։
5․ Վալերի Բրյուսովը երկար տարիներ կախվածության մեջ է եղել մորֆի տեսակի թմրանյութից։Գրականագետների պնդմամբ, նա կրկնում էր Արթյուր Ռեմբոյի և Ստեֆան Մալարմեի փորձը, ցանկանում էր պայծառակերպվել և սիմվոլների օգնությամբ գրել բանաստեղծությունները։
6․ Քչերը գիտեն, որ Բրյուսովը հարել է մասոնական կազմակերպություններին և ցանկանում էր կյանքի հետագա տարիներին զբաղվել քաղաքականությամբ։
7․ Վալերի Բրյուսովի համար ստեղծագործական ոգեշնչման աղբյուր է եղել Ելենա Կրասովակն, ով իրենց ծանոթությունից մեկ տարի անց մահացել է։ Կնոջ մահից հետո, Բրյուսովը նրան է նվիրել բազում բանաստեղծություններ։
8․ Առաջին համաշխարհաին պատերազմի տարիներին գրողը՝ որպես ռազմական լրագրող, մեկնել է ռազմաճակատ և իրողությունների հենց կիզակետից գրել է դրանց մասին։
9․ Որքան սիրում էր գրել, այնքան չէր սիրում խոսել։ Նա ուներ բարդ բնավորություն, այնքան էլ հարթ չէին նրա հարաբերությունները ընկերների, ընտանիքի անդամների հետ։
10․ 1910-ական թվականներին հետաքրքրվել է հայ պոեզիայով, թարգմանություններ է կատարել հայերենից, կազմել «Հայ պոեզիան հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» ժողովածուն, ինչի համար 1923թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական բանաստեղծի կոչման: Վախճանվել է 1924թ. Մոսկվայում:
Լիանա Մարտիրոսյան