«Վազգեն․ Վերջին Սպարապետը» ֆիլմի դերասանական կազմը
Bavnews.am-ը Genetic Production-ից տեղեկացավ, որ «Վազգեն․ Վերջին Սպարապետը» ֆիլմի նկարահանումներին մասնակցել է դերասանուհի Մարջան Ավետիսյանը՝ ով մարմնավորում է Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա մայրիկի կերպարը։
Գրետա մայրիկի՝ Վազգեն Սարգսյանի մոր կերպարը ֆիլմում մարմնավորել է Մարջան Ավետիսյանը։
Վազգեն Սարգսյանի մայրիկին բոլորը ճանաչում են որպես Գրետա մայրիկ, ով պատերազմի տարիներին կանգնած է եղել ոչ միայն իր որդու, այլև բոլոր զինվորների թիկունքին:
Այդ պինդ կեցվածքով հերոս ծնած մոր և միաժամանակ կանացի նուրբ զգացմունքներով օժտված Գրետա մայրիկի կերպարը վստահվեց Մարջան Ավետիսյանին:
ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանը մարմնավորել է Վազգեն Սարգսյանի հորը՝ Զավեն Սարգյանին:
Նկարում տաղանդավոր Արտուշ Բաղդասարյանն է, ով մարմնավորել է պատանի Վազգեն Սարգսյանի դերը։
Նշենք, որ նկարահանվում է գեղարվեստական ֆիլմ՝ նվիրված սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին: Ֆիլմը կոչվելու է՝ «Վազգեն․ Վերջին Սպարապետը»։
Գլխավոր դերը վստահված է սիրված դերասան Խորեն Լևոնյանին։
«Վազգեն․ Վերջին Սպարապետը» ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2025 թվականին: Վազգեն Սարգսյանի զարմուհին՝ Նոնա Սարգսյանը ֆիլմի գլխավոր պրոդյուսերն է։