Վազգեն Մանուկյանի էլիտար շենքերից մեկում ընթանում է ընդդիմության վեց առաջնորդների հանդիպումը
Վազգեն Մանուկյանի էլիտար շենքերից մեկում ընթանում է ընդդիմության վեց առաջնորդների հանդիպումը
Ամիրյանի էլիտար շենքերից մեկում տեղակայված՝ Վազգեն Մանուկյանի գրասենյակում այս պահին ընթանում է վեց լիդերների ֆորմատով հանդիպումը, որին մասնակցում են Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Արթուր Վանեցյանը, Իշխան Սաղաթելյանը, Գագիկ Ծառուկյանը և Վազգեն Մանուկյանը։
Ըստ տեղեկությունների, հանդիպման ժամանակ որոշվելու է Հայրենիքի փրկության ճակատի ապագան, քննարկվելու են ներքաղաքական զարգացումները, առաջիկա անելիքները:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր կայանալու է 6 լիդերների ֆորմատով հանդիպումը. կհայտարարվի Հայրենիքի փրկության շարժման ավարտի մասին։
Այդ հանդիպումը որոշելու է Հայրենիքի փրկության ճակատի ճակատագիրը։ Ըստ ամենայնի, ընդդիմությունը կհայտարարի դրա գործունեության ավարտը եւ նոր փուլի սկիզբը»: