Մամուլ

Վա՜յ, էն օրերը. «Քամի փչի» հիթի ռեփերը՝ պատգամավորի թեկնածու (տեսանյութ)

Դեկտեմբերի 9-ին կայանալիք Աժ արտահերթ ընտրություններին «Մենք» դաշինքի կողմից պատգամավորի թեկնածու է առաջադրվել նաև Ֆելիքս Պետրոսյանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջի միջոցով։ Տեղեկացրել է ինքը՝ Ֆելիքս Պետրոսյանը.  

«Սիրելի ընկերնե՛ր և համաքաղաքացինե՛ր, ցանկանում եմ տեղեկացնել, որ դեկտեմբերի 9-ին կայանալիք Աժ արտահերթ ընտրություններին, ես՝ Ֆելիքս Գևորգի Պետրոսյանս, «Մենք» դաշինքի կողմից առաջադրվել եմ որպես Աժ պատգամավորի թեկնածու թիվ 4 ընտրատարածքում (Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի և Նուբարաշեն համայնքներում)։

Ձեզ եմ ներկայացնում իմ պաշտոնական ֆԲ էջը, որտեղ կարող եք ծանոթանալ առաջիկա քարոզարշավի՝ իմ ծրագրերին»,- գրել է նա:

Ֆելիքս Պետրոսյանը հայտնի է դեռևս 2009թ․ հայկական շոու-բիզնեսը ցնցած «Քամի փչի» տեսահոլովակից, որտեղ վերջինս հանդես էր գալիս որպես ռեփեր։ Նա ռեփեր, դերասան Նարեկ Պետրոսյանի երկվորյակ եղբայրն է, միասին հանդես են եկել մի քանի նախագծի շրջանակում, որից հետո եղբայրներից Նարեկը շարունակեց իր գործունեությունը շոու-բիզնեսում, իսկ Ֆելիքսը, ըստ որոշ տեղեկությունների՝ երկար տարիներ բնակվում էր ԱՄՆ-ում։

Ֆելիքս Պետրոսյանի նախընտրական շտաբի պետը հենց նրա երկվորյակ եղբայրն է․ «Իմ ազնիվ ու արդար ախպեր ջան։ Էկել ենք, որ մնանք… Էկել ենք, որ շատանանք…»,- գրել է Նարեկ Պետրոսյանը՝ պատգամավորի թեկնածու առաջադրվելու կապակցությամբ շնորհավորելով եղբորը։

narek petrosyan

Թերևս Ֆելիքս Պետրոսյանի կենսագրության մասին շատ բան հայտնի չէ։ Նրա ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք միայն, որ ամուսնացած է։ Իսկ համացանցում ակտիվություն սկսել է դրսևորել պատգամավորի թեկնածու առաջադրվելուց հետո։

feliqs petrosyan

Կիսվել