Սև լճի հատվածում թշնամին փորձել է առաջ գալ, բայց, զոհ տալով, հետ է շպրտվել
Սև լճի հատվածում թշնամին փորձել է առաջ գալ, բայց, զոհ տալով, հետ է շպրտվել
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Օգոստոսի 16-ի գիշերը ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, մասնավորապես` Սև լճի հատվածում` փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել:
Հայ դիրքապահներն իրականացրել են հակազդող գործողություններ, ինչի արդյունքում հակառակորդը ետ է շպրտվել ելման դիրքեր: Ծավալված փոխհրաձգության ընթացքում հակառակորդը տվել է առնվազն մեկ զոհ: Հայկական կողմից տուժածներ չկան: