Սևանում վերջին հրաժեշտը տվեցին Արսեն Աֆիյանին
Այսօր Սևանում վերջին հրաժեշտը տվեցին Արսեն Աֆիյանին։ Նրա հուղարկավորությունն էր։
Սևանի բնակիչներից մեկը նշեց, որ մարդկանց ու մեքենաների հոսքն այնքան շատ էր, որ խցանումներ էր առաջացրել։
«Ինչ կարող եմ ասել․․․ցավալի է շատ։ Խոսքեր չկան։ Բոլորի կողմից իսկապես սիրված ու հարգված երիտասարդ էր»,- Oragir.news-ի հետ ասաց զրուցակիցը։
Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ այս կորուստը ոչ միայն ընտանիքի մեծագույն կորսուստն էր,այլ նաև ողջ համայնքինը։
«Արսենին կարող եմ հիշել ոչ միայն ազնիվ մարդ, բարի երիտասարդ, այլ նաև հոգատար ու լավ մասնագետ։ Սա մեր բոլորի կորուստն է»,-ասաց Սևանի բնակիչներից մեկը։