Մամուլ

Սևանում բախվել են «Opel Zafira»-ն ու «DAF» բեռնատարը․ կա 1 զոհ, 4 վիրավոր

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ օգոստոսի 14-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 74 կմ հատվածում՝ «Խաչմերուկ» սուպերմարկետի հարևանությամբ, բախվել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան և «DAF» մակնիշի բեռնատարը։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

sevan avtovtar 1

Վիրավորներին առաջինը օգնություն են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սևանի թիվ 32 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, թիվ 30 հրշեջ փրիկարարական ջոկատի հերթապահ խումբը և «Սևան» բժշկական կետրոնի շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Կիսվել