Մամուլ

Սևանա լճում մոտորանավակ է խափանվել. չորս քաղաքացի մնացել են մոտորանավակում

Սևանա լճում մոտորանավակ է խափանվել. չորս քաղաքացի մնացել են մոտորանավակում

Հուլիսի 14-ին, ժամը 17:38-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում՝ Շորժայի «Շողակաթ» լողափից մոտ 30 մետր հեռավորության վրա, մոտորանավակը խափանվել է. չորս քաղաքացի մնացել են մոտորանավակում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները մոտորանավակը դուրս են բերել ափ:

Կիսվել