Սևանա լճից ջրառը հատեց 170 միլիոն խմ-ի սահմանը
Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացվող ջրառը հատեց օրենքով սահմանված առավելագույնը 170 միլիոն խմ ջրբացթողնման սահմանը: Օգոստոսի 3-ի դրությամբ Սևանա լճից արդեն բաց է թողնվել 174.706 միլիոն խմ ջուր, որից 0.741 միլիոն խմ-ն չկարգավորված արտահոսքն է:
Սևանա լճի մակարդակը ջրառի ընթացքում իջավ 14 սմ-ով` հունիսին գրանցված 1900.91 նիշից մինչև 1900.77մ նիշի: Սևանից արդեն իսկ իրականացվում է լրացուցիչ 100 միլիոն խմ ջրբացթողում: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության առաջարկով ՀՀ Ազգային ժողովը ընդունեց ՀՀ Սևանա լճից 100 միլիոն խմ հավելյալ ջրառի օրինագիծը:
Վերջին 10 տարիների ընթացքում սա չորրորդ դեպքն է, որ Սևանա լճից 170 միլիոն խմ առավելագույն չափաքանակից ավելի ջրառ է իրականացվում` 2008, 2012, 2014, 2017 թվականներին, ընդորում 2012 և 2014 թվականներին գրանցվել է լճի բացասական հաշվեկշիռ: