Սևակը Հրազդան քաղաքից էր, ընտանիքի կրտսեր որդին էր
Փետրվարի 17-ին հրազենային վիրավորումից մահացած ժամկետային զինծառայող Սևակ Վարդանի Հովհաննիսյանը 20 տարեկան էր, բանակ էր զորակոչվել 2024 թվականի ամռանը։ Նա Կոտայքի մարզի Հրազդան քաղաքից էր։ Ընտանիքի կրտսեր որդին էր:
Ավելի վաղ հայտնել էր, որ փետրվարի 17-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Սևակ Վարդանի Հովհաննիսյանի դին՝ հրազենային վնասվածքով:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ողբերգական դեպքից առաջ Սեւակ Հովհաննիսյանը իր ծառայակից ընկերների հետ վեճ է ունեցել։ Վերջինս ծառայակից ընկերներին դիտողություն է արել զորամասի կարգ ու կանոնի հետ կապված ու արդյունքում այդ վեճից հետո՝ այսօր, զինվորին գտել են հրազենային վնասվածքով մահացած։