Ահա ով է Սարգիսի սպանության մեջ մեղադրվողը. 14 տարի առաջ էլ սպանել էր կնոջ սիրեկանին
Armlur.am-ը գրում է․ «Նոյեմբերի 10-ին Աբովյան քաղաքում 2 անձ հարձակվել էին Սարգիս Զեյնալյանի վրա դանակի հարվածներ հասցրել, ինչի հետեւանքով նա սպանվել էր։ Աբովյանում դանակահարության հետևանքով մահացած երիտասարդը՝ Սարգիս Զ.-ն, Աբովյան քաղաքից էր, 24 տարեկան: Դանակահարությունը տեղի էր ունեցել Աբովյանի կենտրոնական հատվածում՝ Հանրապետության – Օգոստոսի 23 փողոցների խաչմերուկում՝ կանգառասրահի մոտ։
Դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ՝ սպանության հատկանիշներով։ Նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։ Սակայն սպանություն կատարող անձիք,որոնք եղբայրներ են դեռ չեն հայտնաբերվել, նրանց իրավապահները փնտրում են ու փնտրում։ Ճակատրագրական Գինու Փառատոնը Սպանված երիտասարդի հարազաներից մեկը Գ.Զեյնալյանը հրապարակային անդրադառնալով նրա սպանությանը ասել էր.
«Ամիսներ առաջ՝ Գինու փառատոնի օրը, Սարգիսը կանգնել էր իր հավատքի ու քրիստոնեական արժեհամակարգի կողքին։ Երբ ամբոխի մեջ մի քանի անձինք բացահայտորեն հայհոյել էին հավատացյալներին, Սարգիսը չէր լռել։ Այդ պահից նա դառնում է նրանց քենի թիրախը։ Նրանք ամիսներ շարունակ պահեցին այդ ատելությունը, սպասեցին հարմար պահին։ Եվ նոյեմբերի 10-ին՝ Հանրապետության փողոցում, նրան խփեցին մեջքից… որովհետև դեմից չէին համարձակվի։ Սարգիսին կարող էին միայն մեջքից խփել։ Նրա կյանքը խլեցին նրանք, ովքեր վախենում էին անգամ աչքերին նայել»։



