Մամուլ

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը վաճառում է ԱՄՆ-ի տունը. ընտանիքը տեղափոխվում է Հայաստան

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը վաճառում է ԱՄՆ-ի տունը. ընտանիքը տեղափոխվում է Հայաստան

1in.am-ը գրում է․ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը վաճառում է Գլենդելի իր առանձնատունը:

2020 թվականին նրա կինն ու 4 երեխաները միանալու են իրեն և մշտական բնակություն են հաստատելու Հայաստանում:

Այս մասին տեղեկացել ենք Arbitrage Concierge անշարժ գույքի գործակալության կայքից, որտեղ վաճառքի է հանվել Զարեհ Սինանյանին պատկանող 5000 քառակուսի մետր ունեցող, իսպանական ոճով առանձնատունը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, 2019 թվականի հունիսի 14-ին Գլենդելի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը նշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար։

Կիսվել