Շոու-բիզնես

Սրբազանին շատ եմ վստահում․ Ալլա Լևոնյան

Որպես հայ պարտավոր ենք այսօր լինել մեր պետության, մեր Սրբազանի, մեր եկեղեցու կողքին, որովհետև դարեր շարունակ երբ չենք ունեցել պետականություն, բոլոր օրհասական պահերին եկեղեցին է բոլորիս պահել, և մենք այսօր կանք: 

Այս մասին այսօր՝ Բագրատ Սրբազանի՝ մշակութային գործիչների հետ հանդիպումից առաջ ասել է ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Ալլա Լևոնյանը: Այս մասին հաղորդում է Oragir.News–ը։

«Ինչքան ծայրահեղ և օրհասական է վիճակը, որ եկեղեցին որոշեց առաջնորդել այս շարժումը, և սա քաղաքականություն չէ, սա ազգային ազատագրական սրբազան պայքար է, սա մեր ինքնության, մեր մեջքի շտկման համար է: Ուրիշ կյանքով ենք ապրում, չենք հասկանում ինչի մեջ ենք մենք հիմա ապրում:

Յուրաքանչյուրս պարտավոր ենք միանալ այս շարժմանը, որպեսզի կարողանանք միասնաբար կերտել մեր այսօրվա օրը, կերտել մեր ապագան, և վերջիվերջո լինել այն հայրենակիցների կողքին, ովքեր այսօր սահմանամերձ գոտիներում ունեն դրա կարիքը:

Այս շարժումից հետո հույսը կա, մեր Սրբազանի կողքին ենք, ես նրան շատ եմ վստահում, հավատում»,- ասել է երգչուհին:

Կիսվել