Օգտակար

Ստոմատոլոգները խորհուրդ են տալիս դեն չնետել երեխայի կաթնատամները․ այն կարող է փրկել երեխայի կյանքը

Ստոմատոլոգները խորհուրդ են տալիս դեն չնետել երեխայի կաթնատամները․ այն կարող է փրկել երեխայի կյանքը։

Բժիշկ Սունտաո Շին Ազգային ատամնաբուժական ինստիտուտից հետազոտություն է անցկացրել և պարզել, որ կաթնատամները պարունակում են տասնյակ արժեքավոր ցողունային բջիջներ, որոնք կարող են պետքական լինել բազմաթիվ հիվանդությունների բուժման համար։

Երեխայի կաթնատամները

Մասնագետները տարբեր երկրներից երկար ժամանակ է զբաղվում են սրտի, ուղեղի, ենթաստամոքսային գեղձի և այլ օրգանների ցողունային բջիջների ուսումնասիրությամբ։

Բժիշկ Շիի թիմը հայտնաբերել է, որ մեծ մարդկանց ատամները պարունակում են ընդամենը 1 տեսակի ցողունային բջիջներ, այն դեպքում, երբ 7-8 տարեկան երեխայի կաթնատամները կազմված են տարբեր ցողունային բջիջներից։

Պարզվում է, որ ձեր երեխայի կաթնատամը մի օր կարող է փրկել նրա կյանքը։

Ինչպե՞ս է դա աշխատում

Ցողունային բջիջները գտնվում են ատամի մեջ, որն էլ այնուհետև վերածնվում է նեյրոնների, ոսկորների և անգամ սրտի բջիջներում։ Այս գործընթացը կարող է արդյունավետ լինել 1-ն կարգի դիաբետի ժամանակ, քանի որ ցողունային բջիջները կարող են վերածվել ենթաստամոքսային գեղձի բջիջների, որոնք էլ արտադրում են ինսուլին։

Նրա համար, որպեսզի պահպանեք ցողունային բջիջները, որոնք կարող են օգտակար լինել հետագայում, դուք պետք է կատարեք հետևյալը՝ սառացնեք երեխայի կաթնատամները առաջիկա 48 ժամվա ընթացքում։ Այդպիսով դուք պահպանում եք ատամի բոլոր անհրաժեշտ բջիջները։

Ստոմատոլոգիական ռեանիմատոլոգիական լաբորատորիայի տնօրեն Պիտեր Մյուրեյը ասում է, որ բերանի խոռոչը և ատամի հյուսվածքները կարող են վերականգնվել մանկական ատամների ցողունային բջիջների օգնությամբ:

Կան հատուկ ծառայություններ, որոնք պահպանում են երեխայի կաթնատամը, քանի որ խորհուրդ է տրվում հեռացնել այդ ատամները ստոմատալոգի մոտ։ Այլ կազմակերպություններ առաջարկում են հատուկ տարաներ կամ փաթեթավորում, որոնք կարող են պահպանել կաթատամները։

Կիսվել