Ազատ խոսք

Ստյոպա Սաֆարյանի դեմ ոչ թե ավազակային հարձակում, այլ քաղաքական մոտիվներով բռնություն է կազմակերպվել․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Համոզված եմ, որ Ստյոպա Սաֆարյանի դեմ ոչ թե ավազակային հարձակում, այլ քաղաքական մոտիվներով բռնություն է կազմակերպվել։

Հանցագործությունն անհապաղ բացահայտել է պետք ու նաև՝ կանխարգելիչ միջոցառումներ, որ քրեաօլիգարխիայի ճիճուներն իրենց էսքան անպատիժ ու ապահով չզգան»:

Հիշեցնենք՝ երեկ՝ սեպտեմբերի 6-ին, իր տան մուտքի դիմաց, կողոպտել են Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար Ստյոպա Սաֆարյանին։

Այդ օրը, ժամը 22։50-ի սահմաններում իր բնակարանի մուտքի դռան մոտ իրեն անծանոթ 2 անձինք մոտեցել են իրեն, որոնցից մեկը նրա մեջքից հրել է, իսկ մյուսը ձեռքից բացահայտ հափշտակել «iPhone 8» տեսակի բջջային հեռախոսը և դիմել փախուստի։

Կիսվել