Մամուլ

Ստյոպա Սաֆարյանը կնշանակվի Հանրային խորհրդի նախագահ

Ստյոպա Սաֆարյանը կնշանակվի Հանրային խորհրդի նախագահ

Հանրային խորհրդի անդամ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը կնշանակվի Հանրային խորհրդի նախագահ: Այս հարցն ընդգրկված է դեկտեմբերի 19-ին կայանալիք կառավարության նիստի օրակարգում:

«Ղեկավարվելով «Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Հանրային խորհրդի նախագահ նշանակել Ստյոպա Սաֆարյանին»,-ասված է որոշման մեջ:

Հիշեցնենք, որ Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը՝ նոյեմբերի 13-ից թափուր է, երբ Վազգեն Մանուկյանը հայտարարեց հրաժարական տալու մասին:

Կիսվել