Շոու-բիզնես

«Ստիպված ենք դիմել Ձեզ հրապարակավ». Դիանա Մալենկոն դիմել է ԿԳՄՍ նախարարին

Դերասանուհի Դիանա Մալենկոն ֆեյսբուքյան իր էջում դիմել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին։

«Ստիպված ենք դիմել Ձեզ հրապարակավ և խնդրել՝ ուշադրություն դարձնել այն խնդրին, որի մասին բարձրաձայնում ենք արդեն մի քանի ամիս։ Միաժամանակ խնդրում ենք ընդունել Րաֆֆի Մովսիսյանին , որպեսզի նա հնարավորություն ունենա Ձեզ ներկայացնելու ստեղծված իրավիճակը և կինոոլորտում առկա խնդիրները»,-գրել է դերասանուհին և կից ներկայացրել Հայաստանի միասնական կինոհարթակի հաղորդագրությունը.

«Հայաստանի կինոյի հիմնադրամը 2025 թվականի ֆինասավորման մրցույթում հաղթած մի շարք նախագծերի արդեն ներկայացրել է արտադրողի հետ կնքվող պայամանգրի օրինակը։ Պայմանագրի բովանդակությանը ծանոթանալով՝ Հայաստանի միասնական կինոհարթակը դրա բովանդակությունը համարում է ՀՀ մի շարք օրենքներին, ՀՀ Սահմանադրությանը և միջազգային կոնվենցիաներին հակասող և իր բովանդակությամբ հայ կինոարտադրության ֆինանսական և գաղափարական անկախությանը և շարունակականությանը հակոտնյա։ Բոլոր հաղթած նախախգերին հորդորում ենք զերծ մնալ պայմանագիրը ստորագրելուց, մինչև այն կբերվի ՀՀ օրենքների, Սահմանադրության և միջազգային կոնվենցիաների հետ լիակատար համապատասխանության։

Հետագա քայլերի մշակման համար մեր աշխատանքային խումբն այսօր կապ կասհատատի բոլոր հաղթած նախագծերի ներկայացուցիչների հետ։

Միաժամանակ հաղթած նախագծերի ներկայացուցիչներին խնդրում ենք կապնվել մեզ հետ հետագա ընթացքը քննարկելու համար (կարող եք նաև գրել կամ զանգահարել Րաֆֆի Մովսիսյանին)»: