Ստեփանակերտում հրթիռն ընկել է բնակելի տան վրա, զոհվել են քաղաքացիական 3 անձ
Ստեփանակերտում հրթիռն ընկել է բնակելի տան վրա, զոհվել են քաղաքացիական 3 անձ
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Արցախի դեմ ադրբեջանաթուրքական վայրագությունը շարունակվում է։
Սա Ստեփանակերտն է հրթիռակոծությունից հետո:
Նշենք, որ Արցախի մայրաքաղաքն ամբողջ գիշերվա ընթացքում և լուսադեմին պարբերաբար հրթիռակոծվել է:
Հրթիռն ընկել է բնակելի տան վրա, զոհվել են քաղաքացիական 3 անձ:
Արցախի փրկարար ուժերը որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փլատակների տակից հանել են քաղաքացիների դիերը։
Պայթյունից մասնակի վնասվել են նաև հարևանությամբ գտնվող բնակարանները: Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը»։