Ստեփանակերտի հանրահավաքին մասնակցել է շուրջ 40 հազար քաղաքացի
Ստեփանակերտի հանրահավաքին մասնակցել է շուրջ 40 հազար քաղաքացի
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 30-ին հրավիրված արտահերթ նիստին զուգահեռ Ստեփանակերտի վերածննդի հրապարակում կայացել է մեծ հանրահավաք․ հայտնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովից։
Ստեփանակերտից և շրջաններից շուրջ 40,000 քաղաքացիների մասնակցությամբ հանրահավաքում, ի թիվս այլ ելույթների, ԱԺ պատգամավոր Արեգ Ավագյանը ներկայացրել է Ազգային ժողովի հայտարարությունը։