Ստեփանակերտը կրկին հրթիռակոծվում է
Ստեփանակերտը կրկին հրթիռակոծվում է
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
«Ստեփանակերտը կրկին հրթիռակոծվում է»,- գրել է նա։
Նշենք, որ Մոսկվայում մոտ 11 ժամ տևած բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության են եկել հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ին մարդասիրական նպատակով՝ զոհերի մարմինները և գերիներին փոխանակելու համար հրադադար հայտարարելու շուրջ:
Նախքան հումանիտար հրադադարի հաստատումը ադրբեջանական կողմը դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ է ձեռնարկել Հադրութի ուղղությամբ։