Ստացվում է, որ Նաիրան իր ընտրողներին չի հարգում և այն ճառերը, որ հրապարակներից դուրս էր արտանետում՝ սուտ էր․ Արթուր Հայրապետյան
Արթուր Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Լսեցի, որ Նաիրա Զոհրաբյանը հրաժարվել է ավագանու իր “կռիվ” տվող տեղից ու կրկին ԱԺ-ում կլինի։ Ինչ է ստացվում, որ Նաիրան իր ընտրողներին չի հարգում եւ այն ճառերը, որ հրապարակներից դուրս էր արտանետում՝ սուտ էր։ Եթե ձեր սրտացավությունն ու անհանգստությունը Երեւանի համար էր՝ երեւանցու, ապա ինչու ընտրեցիր Նաիրա ջան, պատգամավորի աթոռը։ Մենակ չասեք, ԱԺ-ում ավելի շատ բան կա անելու, քան քաղաքապետարանում։
Ավագանու քո տեղը, քո ընտրողներն էին քեզ վստահել։
Բա ուր մնաց սրտացավությունդ?. էն գործերը, որ դու ու քո թիմը քարոզարշավի ընթացքում խոստանում էիք, կարող էին (մասամբ) իրականություն դառնալ։ Գնայիր ավագանի ու քո ծրագրերը, խնդիրները քաղաքին վերաբերող, որը օգուտ կբերեր Երեւանին, կյանքի կոչեիր, համատեղ այն մեծամասնություն կազմող ուժի, որը երեւանցին ընտրեց՝ վստահեց։ Թեւ ու թիկունք դառնայիր քաղաքապետին։ Չէ.. որ ասում եմ սուտ եք։ Ձեզ աթոռն է պետք, ուրիշ ոչինչ։ Եթե սխալվում եմ, ապա հակառակը չեմ տեսել, որովհետեւ հակառակ տեղում ձեր շահն է, որ թաքուն լղոզել եք /բարեգործության/ անվան տակ»։