Ազատ խոսք

Ստացվում է՝ անգամ Ծիծեռնակաբերդ այցելելն էր այսօր ծանոթ-բարեկամով. Իվետա Տոնոյան

Ստացվում է՝ անգամ Ծիծեռնակաբերդ այցելելն էր այսօր ծանոթ-բարեկամով. Իվետա Տոնոյան

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

«Աշխարհասփյուռ հայությունն այսօր հիշատակում էր Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցը: Ստեղծված իրավիճակով պայմանավորված որոշում էր կայացվել, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կարող են այցելել բացառապես բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչները:

Իհարկե հասկանում եմ, որ անվտանգության նկատառումներով անհրաժեշտ էին նման սահմանափակումները, սակայն եթե խորհրդարանական կառավարման մոդել ունեցող երկրում պատգամավորները զրկված էին հուշահամալիր բարձրանալու և 1915 թվականի անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու հնարավորությունից, ապա ինչպես հասկանալ քաղաքապետ Մարությանի և մարզպետների մասնակցությամբ արդեն իսկ հայտնի տեսահոլովակի նկարահանումները:

Քաղաքապետի ու մարզպետների մասնակցությամբ կլիպ նկարահանելու թույլտվությանը զուգահեռ թերևս կարելի էր նաև խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներին էլ հնարավորություն ընձեռել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու: Թե չէ ստացվում է, որ անգամ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելն էր այսօր ծանոթ-բարեկամով…»:

Կիսվել