Ստանիսլավ Զասը կառավարությունում հանդիպում է Նիկոլ Փաշինյանի հետ
Ստանիսլավ Զասը կառավարությունում հանդիպում է Նիկոլ Փաշինյանի հետ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Երևանում է և այս րոպեներին հանդիպում է կառավարությունում Նիկոլ Փաշինյանի հետ:
Հանդիպման մանրամասները ավելի ուշ կհայտնեն կառավարության լրատվության բաժնից:
Նշենք, որ Զասը մի քանի օր առաջ է մեկնել Երևանից: Մամուլը գրում էր, որ Փաշինյանն ու Զասը չեն հանդիպել և միտում էին դրանում տեսնում, սակայն հանդիպումը տեղի չէր ունեցել այն պատճառով, որ Փաշինյանը մեկնել էր ԱՄՆ:
Դեռ պարզ չի, թե ինչով է պայմանավորված Զասի ժամանումը Երևան, արդյոք միայն Փաշինյանի հետ հանդիպելու համար, թե այլ օրակարգ է: