Ստամբուլում 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Ստամբուլում երկրաշարժ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Օջախի 6,7 կմ խորությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մարմարա ծովից 18 կմ հեռավորության վրա։
Որոշ ԶԼՄ–ներ հայտնում են, որ երկրաշարժին հետցնցումներ են հաջորդել։
Քաղաքի բնակիչները ուժգին ցնցումներ են զգացել ժամը 14:55-ի սահմաններում: